Երեխայի առողջության շուրջ սկանդալային բացահայտում․ ձերբակալություն Արագածոտնի մարզում
Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա բնակչի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք՝ օրերս դեպքին մանրամասնությամբ անդրադարձել էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Ամբողջ իրավապահ համակարգը այս պահի դրությամբ պատշաճ կերպով դիտարկում է դեպքը: Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք քննչական մարմնին։ Ոստիկանությունն օպերատիվ- հետախուզական աշխատանքներ է տանում։ Սկզբից ունեինք անձ նույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չեն եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձն է կատարել:
Հավելյալ մանրամասներ այս պահի դրությամբ չեմ կարող հայտնել։ Ինչպես գիտեք, փորձաքննության արդյունքում նախնական տվյալներով՝ թմրամիջոցի հետք էր հայտնաբերվել։ Այս պահի դրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք՝ ամբողջ պատկերն ինչպիսին է, և արագ գնանք առաջ։ Հարցն իմ վերահսկողության ներքո է գտնվում, և ճշգրիտ ինֆորմացիա ունենալու պայմաններում կներկայացնենք»,- հայտնել էր նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Տոննաներով թափել ենք ծառերի տակ. տնտեսվարողները տարակուսած են
Արարատի մարզի Արմաշ գյուղում թութն ու ծիրանը չեն կարողանում արտահանել, տոննաներով թափում են ապրանքը։ «Փաստինֆո»-ի հետ զր...