13:00 Լուրերը մեկ տողով. Ընդդիմությունը շարժվելու է դեպի ԿԸՀ, ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հսկա գործարանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ընդդիմադիր մի շարք ուժեր և կուսակցություններ այսօր բողոքի ակցիաներ են իրականացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Նրանք պահանջում են ընտրությունների արդյունքների չեղարկում և ԿԸՀ-ից ակնկալում են օրենքով ու Սահմանադրությամբ առաջնորդվել:
•Վրաստանի խորհրդարանը քննարկում է օրենսդրական փոփոխություններ, որոնցով նախատեսվում է սահմանել օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քվոտաներ։ Նոր կարգով արտերկրացիները կկարողանան ընդունվել միայն հավատարմագրված բուհեր և հուլիսի 1-ից պարտավոր կլինեն հաստատել վրացերենի իմացությունը։
•Իրանը հերքել է ԱՄՆ նախագահի հայտարարությունն այն մասին, թե երկրների միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այսօր։ Թեհրանում նշել են, որ հուշագրի տեքստը դեռ վերջնականապես համաձայնեցված չէ, իսկ երկրում արդեն մեկնարկել են բողոքի ցույցեր հնարավոր գործարքի դեմ։
•Կորեայի Ժողովրդական Ժողովրդավար Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի ապամիջուկայնացման խնդիրը վերջնականապես ու անդառնալիորեն փակված է։ Գերատեսչությունում ընդգծել են, որ արտաքին սպառնալիքները չեն կարող ազդել իրենց՝ որպես միջուկային պետության անդառնալի կարգավիճակի վրա։
•Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ կիրակի գիշերը հայտնվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ։ Հարվածների հետևանքով պայթյուն և հրդեհ է բռնկվել ազոտական պարարտանյութերի խոշորագույն գործարաններից մեկում։
•Ուկրաինան երկարաժամկետ պատժամիջոցներ է սահմանում՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու մերժման: Երկրի նախագահը նաև հաստատել է ուկրաինական զինուժի կողմից Ռուսաստանի տարածքում գտնվող նավթամբարի և քիմիական գործարանի ուղղությամբ հասցված հարվածները։
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայաց...