Մեծ Բրիտանիան Լա Մանշում ռուսական ստվերային նավատորմի լցանավ է կալանել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զինված ուժերին հրամայել է կալանել Ռուսաստանի հետ կապված նավթատար լցանավը, երբ այն փորձել է անցնել Լա Մանշով։
Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել է X սոցիալական ցանցի իր օգտահաշվում կատարած գրառման մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է. «Այսօր վաղ առավոտյան ես հանձնարարել եմ մեր Զինված ուժերին կալանել ստվերային նավատորմի նավթատար լցանավը, որը փորձում էր անցնել Լա Մանշով։ Այս հաջողված գործողությունը հերթական հարվածն է հասցնում Ռուսաստանին և հիշեցնում նրանց, ովքեր սնում են Ուկրաինայում Պուտինի պատերազմը, որ մենք թույլ չենք տա իրենց թաքնվել»։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...