Դպրոցում արցունքաբեր գազ օգտագործած պատանին ներկայացվել է ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 12։15-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Մուսալեռ գյուղի դպրոցի ութ աշակերտ:
Ժամը 13։30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Մուրացան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էին ընդունվել նույն դպրոցի երկու աշակերտ:
«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 11։50-ի սահմաններում նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց: 15-ամյա պատանին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է արցունքաբեր գազի բալոնը»,- հայտնել են ՆԳՆ-ից:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմն ընդունել է ՀՌՀ–ի արձանագրած խախտումների փաստը. ԲՏԱ նախարարություն
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունք...
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան...
«Ձուկ կարող ենք այլ տեղից ձեռք բերել, ջուր` ոչ». Փաշինյան
Ջուրը խնայելը ազգային անվտանգության հարց է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարո...
«Հարավկովկասյան երկաթուղիները» 2024-ի առաջին եռամսյակում ևս անվճար կսպասարկի Արցախից տեղահանվածներին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Արցախից տեղահանվածների համար...