Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարություն է ընդունվել․ մանրամասներ
Դեկտեմբերի 15-ին իր աշխատանքները եզրափակեց Երևանում գումարված «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ավարտական նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ վստահություն հայտնելով, որ նախարարական հանդիպման շրջանակներում ծավալված քննարկումները կարևոր նշանակություն կունենան դեպի ծով ելք չունեցող զարգացող ու տարանցիկ երկրների, ՄԱԿ համակարգի մարմինների ու գործակալությունների, զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների միջև համագործակցության առկա վիճակի ու հեռանկարների քննարկման համար:
Նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվեց Երևանի հայտարարությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրեց դրա հիմնական դրույթները. փաստաթուղթը հաստատում է տրանսպորտային փոխկապակցվածության ոլորտային հարցերի լայն շրջանակ, կարևորում է հավասար և ներառական տրանսպորտային հաղորդակցությունների դերը խաղաղության, անվտանգության և ժողովուրդների միջև մշակութային կապերի խթանման գործում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...