Քաղաքականություն

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ․ հայտնի է, թե ինչ են քննարկել

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ․ հայտնի է, թե ինչ են քննարկել
Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել։Կողմերը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը և…

Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել։

Կողմերը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը և Ֆ-16 կործանիչների գնման հարցը:

Էրդողանը Բայդենի հետ զրույցում, մասնավորապես, նշել է․

«Գազայում մարդկային ողբերգությունը պետք է դադարեցվի․ եթե ԱՄՆ-ն հրաժարվի Իսրայելին անվերապահ աջակցել, արագ հրադադար կհաստատվի։ Տարածաշրջանում մշտական հրադադարի ապահովումը ԱՄՆ-ի պատմական պարտականությունն է։

Իսրայելական հարձակումների խորացումն ու ձգձգումը կարող են բացասական տարածաշրջանային և գլոբալ հետևանքներ ունենալ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250