ԱՄՆ-ն գնահատել է Թուրքիայի դերը Բաքվի և Երևանի հաշտեցման հարցում
Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Այս թեման մասն է կազմում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների: Սա մի բան է, որ նրանք պարբերաբար քննարկում են: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հարցում։ Մենք համաձայն ենք Թուրքիայի արտգործնախարարի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է. ԱՄՆ-ն աջակցում է երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին՝ դրան հասնելու համար»,- ասել է Միլլերը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...