Ռմբակոծված Գազան այլևս պիտանի չէ բնակության համար. ՄԱԿ
Գազայի հատվածն այլևս չի հանդիսանում կյանքի համար պիտանի վայր. այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։
Նա ասել է, որ վերադարձել է Գազայից Ժնևում փախստականների համար նախատեսված ֆորումին մասնակցելու համար։ Պատերազմի սկզբից ի վեր նա երրորդ անգամ է այցելել քաղաք, և ամեն անգամ համոզվել, որ իրավիճակը Գազայում վատթարանում է:
«Այսօր Գազան այլևս բնակելի վայր չէ»,- ասել է Լազարինին:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ գնալով պակասել են անգամ այն վայրեր, որոնք կարող էին ծառայել` որպես ապաստարաններ պաղեստինյան բնակչության համար, քանի որ անընդհատ նվազում է այն վայրերի թիվը, որոնք կարելի է գոնե փոքր-ինչ անվտանգ համարել։
Նմանատիպ հոդվածներ
Երուսաղեմը հրթիռային հարձակման թիրախում է
Մի քանի հրթիռներ են արձակվել Երուսաղեմի ուղղությամբ, որոնք որսացել են Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանությա...
Եգիպտոսը հայտարարություն է արել
Պաղեստինյան անկլավում լարվածության կտրուկ աճից հետո Գազայի հատվածից Եգիպտոս են տարհանվել ավելի քան 14 հազար օտարերկրացին...
Ռուսական և ադրբեջանական կողմերը բանակցում են օկուպացված Արցախում ականազերծման համաձայնեցման շուրջ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Արցախում առաքելության իրականացումը։ Այս մասին տեղեկանում են ՌԴ ՊՆ տեղեկագրից...
Նեթանյահուն դիմել է զինվորականներին
Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում մինչև հաղթանակ՝ չնայած միջազգային ճնշմանը։ Ա...