Մեդվեդևը Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ բախման սպառնալիք է տեսնում
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը՝ երրորդ համաշխարհային պատերազմին անցումով, երբեք այսքան իրական չի եղել Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը, որը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի, երբեք այսքան իրական չի եղել»,- գրել է նա։
Մեդվեդևը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շանտաժի է ենթարկում Կոնգրեսին, որպեսզի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ հատկացվի:
Նրա խոսքով՝ «Բայդենի վարչակազմն ու Ուկրաինայի իշխանությունները, բնականաբար, կստանան գումարը, որպեսզի ամեն գնով շարունակեն բիզնեսը պատերազմի ժամանակ»։
«Եվ այս գումարի համար արյան նոր գետեր կհոսեն, որոնց պատասխանատվությունը կրում է Բայդենների ընտանիքը և նրանց բանդերական սրիկաները»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...