Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
Ադրբեջանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Ուկրաինային։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից։ Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ուկրաինացի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված էլեկտրատեխնիկայի հերթական խմբաքանակն են ուղարկվել։
20 բեռնատարների շարասյունով ուղարկված մարդասիրական օգնությունը ներառում է ավելի քան 551 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 6 ամբողջական տրանսֆորմատորային ենթակայան։
Ադրբեջանն ընդհանուր 7,6 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա այս տարվա հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 21-ին։
Նմանատիպ հոդվածներ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...