Քաղաքականություն

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են երկկողմ ձևաչափով․ միջնորդներին գործընթացից դուրս են թողնում

Adrine Nidelyan
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են երկկողմ ձևաչափով․ միջնորդներին գործընթացից դուրս են թողնում

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությանը․


«32 հայ զինծառայողի ազատ արձակումը անշուշտ լավ ու ուրախալի լուր է, անգամ, երբ դա արվել է մարդասպան ադրբեջանցի դիվերսանտների ազատ արձակման հաշվին: Բարի վերադարձ մեր զինծառայողներին


Բայց կա մի վտանգավոր միտում, սա արվել է երկկողմ ձևաչափով ու սա միջնորդներին, այդ թվում՝ Վաշինգտոնին ու Բրյուսելին գործընթացից դուրս թողնելու սկիզբ է: Այսինքն՝ Փաշինյանը առաջին քայլերն է անում բանակցային նախկին տրամաբանությունից հրաժարվելու ճանապարհին: Ալիևն էլ պատրաստ է նման «զիջման», որպեսզի Փաշինյանը դա որպես հաջողություն մատուցի հանրությանը:


Սա, հիմա աննկատ կանցնի, քանի որ լուրն ուրախալի է, բայց այդ երկկողմ բանակցությունների հետևանքները շատ ծանր են լինելու Հայաստանի համար: Շատ ուրախությամբ կուզեի սխալված լինել»,- գրոլ է Հայրապետյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից