ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը․ ինչ է նախատեսված
Հայաստանի ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն ստացավ 71 կողմ, 25 դեմ ձայն: Բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանը շարունակել էր դեկտեմբերի 6-ին:
Ազգային ժողով ներկայացնելուց հետո պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում կատարվել էին փոփոխություններ՝ պայմանավորված նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ:
2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներն ու տուրքերը կկազմեն 2 տրլն 613 մլրդ դրամ: Բյուջեի նախագծով նախատեսվել են 3 տրլն 206 մլրդ դրամ ծախսեր, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ:
Ըստ նախագծի՝ բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...