ԱՄՆ ղեկավարությունը Ռուսաստանն օգտագործում է որպես գործիք ներքին հարցերում. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինայում հաղթելու պարագայում Ռուսաստանը մեծ սպառնալիք կդառնա ՆԱՏՕ-ի համար:
«Մենք ափսոսանք ենք հայտնում այն կապակցությամբ, որ ԱՄՆ ղեկավարությունը շարունակում է սովորության համաձայն Ռուսաստանն օգտագործել որպես գործիք ներքին հարցերում, ամեն կերպ փորձում է սատանայացնել մեր երկիրը և կոնգրեսականների ու սենատորների միջոցով հարկատուների փողը ծախսել ուկրաինական պատերազմում»,- ասել է Պեսկովը:
Վերջինիս պնդմամբ՝ եթե Վաշինգտոնը դադարեցնի աջակցությունը Կիևին, ապա նույնը կանեն արևմտյան մյուս բոլոր երկրները:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...