ՀԱՊԿ նիստից հայկական կողմի բացակայությունը չի ազդի ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա. ՌԴ ԱԳ փոխնախարար
ՀԱՊԿ նիստից հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի արգելակում այլ անդամ երկրների կողմից հավաքական փաստաթղթերի ընդունման համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք շատ դեպքերում միանում են», - ասում են Ռուսաստանից
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով հաստատել է, որ չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին:
ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին վերջերս չեն մասնակցել նաև ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարն ու ԱԽ քարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
ԱՄՆ-ի Հանրապետական սենատորների մի մասը լքել է փակ ճեպազրույցը
ԱՄՆ-ի Հանրապետական սենատորների մի մասը լքել է փակ ճեպազրույցը Ուկրաինային լրացուցիչ օգնության հարցի շուրջ: Որոշ հանրապետ...