Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մեզ համար կարևորը մեր նպատակներին հասնելն է․ Պեսկով
Ուկրաինային արեւմտյան օգնության կրճատումը եւ Կիեւի պատրաստակամությունը միմյանց հետ կապված չեն, Իսկ Ռուսաստանի համար կարեւորը իր նպատակներին հասնելն է, եւ եթե նրա ընդդիմախոսները մերժում են երկխոսության հնարավորությունը, հատուկ գործողությունը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը թոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դա ոչ մի կապ չունի»,- ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևից առաջարկ եղել է բանակցություններ վարել՝ հաշվի առնելով Ուկրաինային արևմտյան օգնության կրճատումը:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մեզ համար կարևորը մեր նպատակներին հասնելն է։ Իհարկե, նախընտրելի է այդ նպատակներին հասնել քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Եվ երբ Արևմուտքն ու ուկրաինացիները մերժում են այդ մեթոդները, ապա այդ ժամանակ շարունակվում է հատուկ ռազմական գործողությունը»,- հավելել է նա։
ԱՄՆ Կոնգրեսը մինչ այժմ չի համաձայնեցրել Ուկրաինայի համար 61 միլիոն դոլարի մասին վարչակազմի խնդրանքը և կարող է դա չանել մինչև տարեվերջ, երբ սպառվեն նախկինում հատկացված միջոցները: Սպիտակ տունը խոստովանել է, որ ԱՄՆ-ի աջակցության բացակայությունը կստիպի կասկածել նաև դաշնակիցներին Կիևին հետագա աջակցության հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մ...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
Ադրբեջանն օկուպացված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանն օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Ա...
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...