Եթե ցանկանայինք օկուպացնել Հաաստանի տարածքը, կանեինք դա․ նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանին․ Ալիև

Բաքուն սպասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատմանը ոչ թե հռչակագրերով, այլ ստորագրություններով։Այս մասին հայտարարել Է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։


«Մեր նպատակը Հայաստանի տարածքի օկուպացիան չէ»,- հայտարարել է երկրի ղեկավարը՝ նշելով, որ երբեմն Ադրբեջանին դրանում մեղադրում են առանց որևէ հիմքի:


«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես դա բացահայտ հայտարարում եմ։ Սա մեծ խնդիր չէ Ադրբեջանի համար ցանկացած տեսանկյունից։ Նրանք զենքը վայր դրեցին Ղարաբաղում մեկ օրվա ընթացքում, և Խանքենդիում (Ստեփանակերտ) բարձրացվեց մեր դրոշը։ Մենք չենք ուզում դա անել։ Այն փաստը, որ մենք դա չենք անում, խոսում է այդ հարցում իմ իրավացիության մասին»,- ընդգծել Է Ադրբեջանի նախագահը։


Երկրի ղեկավարը հավելել է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը, զինելով Հայաստանին, «յուղ են լցնում կրակի վրա և Հայաստանի մոտ իրավիճակի մասին անիրատեսական պատկերացում ձևավորում»:


«Հայաստանը կարող է մտածել, որ այդ սպառազինությունն օգտագործելով՝ կարող է կրկին օկուպացնել Ղարաբաղը։ Ես դեռ չեմ խոսում այդ սպառազինության որակի մասին։ Նույնիսկ եթե դա ամենաժամանակակից զենքն է, դա հնարավոր չէ: Որովհետև պատերազմի արդյունքը հասնում է մարդկանց և նրանց ոգու շնորհիվ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նույնիսկ Հայաստանն ինքը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ իրենք ունեցել են 12 հազար դասալիք։ Այսինքն՝ նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանին»,- ընդգծել է Ալիևը։