Այս պահին հիմնականում մեքենաները անցնում են Լարսի անցակետով. Վահան Քերոբյան
Այս պահին հիմնականում մեքենաները անցնում են Լարսի անցակետով, պետք է նշել, որ խնդիրները առաջացել են ուժեղացված վերահսկողության կամ հսկողության արդյունքում:
Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այդ իրավիճակից հետո մենք խնդիրների վերաբերյալ մի քանի մակարդակներում նախաձեռնել ենք քննարկում, թե ինչպես կարող ենք այդ խնդիրների լուծման վերաբերյալ աշխատել, և կարող եմ ասել, որ անցած ուրբաթ օրվանից հետո մեքենաների թողունակությունը կամ անցնելը վերականգնվեց»,- ասել է նա:
Քերոբյանը կարևորրեց այն, որ Հայաստանում արտադրված ապրանքները պետք է լինեն բարձրակարգ, ոչ միայն, որպեսզի հասանելիությունը այլ շուկաներում լինի ավելի մեծ և ավելի լավ գնով, այլ նաև մեր հանրության համար:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
ԱՄՆ-ի Հանրապետական սենատորների մի մասը լքել է փակ ճեպազրույցը
ԱՄՆ-ի Հանրապետական սենատորների մի մասը լքել է փակ ճեպազրույցը Ուկրաինային լրացուցիչ օգնության հարցի շուրջ:Որոշ հանրապետա...