Հայաստանի հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավն է. դեսպան
ՀՀ հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավ սահմանն է։ «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս սահմանը միշտ եղել է խաղաղության և բարեկամության սահման։ Երկու երկրները երբևիցե իրար չեն սպառնացել և միշտ հնարավորություններ են ընձեռել միմյանց համար։ Մեր համագործակցությունը բազմազան ուղղություններով է զարգացել։ Փոխադարձ առևտրաշրջանառությունը բազմապատկվել է` հասնելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի»,– ընդգծեց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն և Իրանը փոխադարձ շահավետ պայմանագրեր ունեն հատկապես ենթակառուցվածքների զարգացման բնագավառում։
«Մենք հիմա փորձում ենք ուսումնասիրել թաքնված այն ներուժը, որը կնպաստի երկու երկրների հարաբերություների աճին։ Կասկած չկա, որ տարանցիկ ենթակառուցվածքի զարգացումը և հաղորդակցության ուղիների բացումը կնպաստի տնտեսության ճյուղերի և առևտրի զարգացմանը, ինչպես նաև` ժողովուրդների միջև շփումների ընդլայնմանը։ Դրանք նաև ճանապարհ կհարթեն տարածաշրջանային մասնակցության համար»,– նշեց Մեհդի Սոբհանին։
Նա կոչ արեց` հենվելով անցյալի վրա` մտածել նոր ուղիների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
ԱԺ-ն մերժեց ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու համար պատասխանատվության մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը հրաժարվեց լիագումար նիստի օրակարգում ներառել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու համար քրեական պ...