«Եթե «ՀայաՔվե» նախագիծն ընդունվեր, ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե որտեղից է այն խոսույթը, որ ՔՊ-ականները չեն օգտագործում Արցախ արտահայտությունը:
«Չգիտեմ՝ դրա օրինակը որտեղից եք վերցրել, մեր պաշտոնյաները՝ բոլորն էլ օգտագործում են», - ԱԺ-ում ասաց նա:
Սիմոնյանը հայտարարեց, թե, չընդունելով «ՀայաՔվե»-ի նախագիծը, իրենք փրկեցին ընդդիմությանը:
«Մենք ձեզ օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության պատանդն ենք այս պահին ու դեմքը պահելու համար ցույց եք տալիս, որ դա ամենակարևոր բանն է: Ուզում եմ հարց տալ՝ ձեր ընկալմամբ, եթե սա ընդունվեր` ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար: Կարող ենք ֆիքսել` «Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտարարում է, որ այս օրենքն ընդունելու պարագայում ՌԴ նախագահի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվեր», - նշեց ԱԺ նախագահը:
Նա վստահեցրեց, թե ՔՊ-ն կառչած չէ աթոռից:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
ԱԺ-ն մերժեց ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու համար պատասխանատվության մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը հրաժարվեց լիագումար նիստի օրակարգում ներառել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու համար քրեական պ...
«Մինչև միջնակարգ դպրոցս ավարտելը ՀՀ-ն առնվազն 5 անգամ ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում». ՔՊ-ական պատգամավոր
Քանի որ մենք այստեղ քննարկում ենք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչման քրեականացնելը կամ չքրեականացնելը, ասեմ, ո...