Իսրայելը զորքերը տեղափոխում Գազայի հատվածի հարավ․ AFP
Իսրայելն ընդլայնում է իր ցամաքային գործողությունը և զորքերը տեղափոխում Գազայի հատվածի հարավ: Այս մասին ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտնում է AFP-ն։
Գործակալությունը գրում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը, զրահափոխադրիչները և բուլդոզերները խորացել են Խան Յունիս շրջանում գտնվող անկլավի մեջ և հասել մայրուղու, որն անցնում է ամբողջ հատվածով՝ միացնելով նրա հյուսիսային և հարավային մասերը։
Սա նշանակում է, որ բացի Գազայի հատվածի հյուսիսից, ռազմական գործողություններ են ընթանում նաև հարավում։ Իսրայելի պաշտպանության բանակը պաղեստինցիներին հորդորել է շարժվել դեպի է՛լ ավելի հարավ։
Նշենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը՝ «Ալ Քասամի բրիգադները», իր հերթին հայտարարել է, որ հրթիռներով հարվածել է Իսրայելի՝ բնակչության քանակով երկրորդ քաղաք Թել Ավիվին։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել էր, որ Աշկելոն քաղաքում շչակներ են հնչել։

Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ «Ազատության» տ...
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտնել է...
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...