Իսրայելական բանակը ինտենսիվ գնդակոծում է Գազայի հատվածը. ռմբակոծվել են առնվազն 14 հիվանդանոցներ
Իսրայելի պաշտպանության ուժերը ինտենսիվ հրետանային կրակ են բացում և թիրախավորում են Գազայի հատվածի հիվանդանոցները։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականները «շարունակական հրետանային ռմբակոծություններ են իրականացնում Գազայի արեւելյան շրջանների ուղղությամբ»։ Ալ-Տուֆա շրջանում արկը ընկել է գազալցակայանի վրա և հրդեհ է բռնկվել, որից հետո մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է։
Բացի այդ, հեռուստաալիքը պնդում է, որ իսրայելական բանակը «լայնածավալ ռմբակոծություններ է իրականացրել Գազայի հատվածի առնվազն 14 հիվանդանոցների ուղղությամբ, որոնք հիմնականում գտնվում են տարածաշրջանի հյուսիսում»։
Հավելենք նաև` Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից ի վեր սպանվել է ավելի քան 15 և կես հազար մարդ: Այդ մասին հայտարարել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քուդրան։ Անկախ աղբյուրները չեն կարող ընթացող պատերազմի պայմաններում պարզել այդ հաղորդագրության արժանահավատությունը: «Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 15 հազար 523-ի, տուժել է առնվազն 41 հազար 316 մարդ»,- ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ հոկտեմբերի 7-ին սկսված հակամարտության ընթացքում զոհվել է 291 բուժաշխատող, ոչնչացվել է շտապօգնության 56 մեքենա և նույնքան բուժհաստատություն: Դեկտեմբերի 1-ի առավոտյան իսրայելյան բանակը «Համաս»-ին (Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն) մեղադրել է զինադադարը խախտելու համար և հայտարարել է ռազմական գործողությունները վերսկսելու մասին:
Նոր բախումը մեկնարկել է այն բանից հետո, երբ «Համաս»-ը հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան անսպասելի հարձակվել է Իսրայելի խաղաղ բնակավայրերի վրա: Զոհված իսրայելցիների թիվը մոտ 1200 է: Կան հարյուրավոր պատանդներ, որոնցից տասնյակներ մի քանի օր տևած հրադադարի ընթացքում ազատ են արձակվել կալանավորված պաղեստինցիներին ազատելու դիմաց:
Արաբական և մահմեդական երկրներն Իսրայելին մեղադրում են Գազայում պատերազմի հանցագործություններ կատարելու համար և պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը: Իսրայելը հերքում է մեղադրանքը և պնդում է, որ Գազայում պետք է հասնի առանցքային նպատակին և ամբողջությամբ ոչնչացնի ծայրահեղական «Համաս»-ի կառույցը:
Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության շտապ օգնության ծառայության բժիշկներն ու հիվանդն էլ վիրավորվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ֆալուջայի շրջանում իսրայելցի զինվորականների հարձակման հետևանքով:
Նմանատիպ հոդվածներ
«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան»․ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ
ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս...
Աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների զենքի վաճառքը 2022 թվականին նվազել է 3,5%-ով. հայտնի է պատճառը
Զենքի արտադրության 100 խոշորագույն ընկերությունների վաճառքը 2022 թվականին կազմել է 597 միլիարդ դոլար, ինչը, չնայած պահան...
Ուկրաինայում սկսել են ակտիվորեն «մոբիլիզացնել» կատուների
Ուկրաինացի զինվորականները սկսել են ակտիվորեն կատուներ հավաքագրել ռազմաճակատ՝ մկների ու առնետների դեմ պայքարելու համար, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինական Մարինկա գյուղը թռչնի բարձրությունից. բնակավայրն այլևս դե ֆակտո գոյություն չունի
Ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ուկրաինայի Մարինկա գյուղի լուսանկարները, որտեղ շ...