Էրդողանը կոչ է արել Նեթանյահուին դատել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է դատվի Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ): Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նա Իսրայելի վարչապետին անվանել է «Գազայի դահիճ» և վստահեցրել, որ իրեն սպասում է Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի ճակատագիրը։
Էրդողանը նաև ասել է, որ Գազան պաղեստինյան հող է և պատկանում է պաղեստինցիներին։ Նրա խոսքով՝ պաշտպանել Գազան և Պաղեստինը նշանակում է պաշտպանել Մեքքան, Մեդինան և Ստամբուլը։
«Եթե մենք սպասենք, մինչև կրակը, ցավն ու լացը հասնեն մեր տուն, ապա մի օր այս կրակը կհասնի մեր տուն»,- զգուշացրել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
«Բոլոր միգրանտները պետք է հարգեն ռուսական օրենքներն ու ավանդույթները». Պուտին
Աշխատանքային միգրանտները պետք է համապատասխանեն Ռուսաստանի տնտեսության շահերին, հարգեն Ռուսաստանի Դաշնության մշակույթն, ա...
«Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից». Տիրան Խաչատրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց...
«Ուզում եք բեռնաթափել կենտրոնը, կառավարական գերատեսչությունները տեղափոխեք արվարձաններ»․ Սարգիս Տեր-Եսայան
Երևանի կենտրոնը իբրև բեռնաթափելու նպատակով ոչ թե մարդկանց գրպաններն է պետք մտնել ու թալանել բանկերի տոկոսների տակ կքված...
Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին
Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկա...