Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները: Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում Չոլաքյանը կրկին առաջինն էր: Նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:
Հայաստանի հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը (60 կգ) պոկում վարժությունում բարձրացրեց 110 կգ ու 115 կգ: Այս վարժությունում Խուդանյանը գրավեց երկրորդ տեղը: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրեց միայն 135 կգ: Երկամարտի 250 կգ արդյունքով` նա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 5-րդն է:
Նմանատիպ հոդվածներ
«Արարատ»-ը նոր դարպասապահ և պաշտպան ունի
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը երկու նորհամալրում ունի: «Արարատը» պայմանագիր է կնքել բրազիլացի 20-ամյա տաղանդա...
Զիդանը կրկին դարձել է «Ռեալի» գլխավոր մարզիչ
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց, որ Զինեդին Զիդանը վերադարձել է ակումբ որպես գլխավոր մարզիչ։ Ինչպես հաղորդել են ակ...
Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը...
Մեզ շատ լավ են ընդունել Բաքվում . ոսկի նվաճած հայ ըմբիշը
Ադրբեջանական report.az կայքի փոխանցմամբ՝ հայ ըմբիշը նշել է, որ գոհ է գրանցած արդյունքից և բարձր է գնահատել մրցաշարի կազմ...