Պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացում. Եվրախորհրդարանի փոխնախագահ
Եվրոպայի խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացում։ Այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին՝ Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում:
Նրա խոսքով՝ Հայաստանի վերջին որոշումները ցույց են տալիս երկրի հստակ ընտրությունը դեպի եվրոպական ընտանիք։
«Հայաստանի որոշումները, հատկապես վերջերս ընդունվածները, չափազանց կարևոր են։ Հայաստանը պատմական օրենք է ընդունել, որով հստակ և հզոր ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում։ Սա պարզապես խորհրդանշական ժեստ չէ, այլ ռազմավարական ընտրություն է՝ միանալու Եվրոպական ժողովրդավարության ընտանիքին։ Եվրոպական խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին այս պատմական ճանապարհին, եթե որոշեք պաշտոնապես ներկայացնել ձեր թեկնածությունը ԵՄ անդամակցության համար»,-ասաց Օմարջին։
2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն օրենք է ընդունել Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Նրանց քիչ է փողն ու զենքը, նրանց ավելի շատ մահեր են պետք». Զախարովա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը Մեծ Բրիտանիայի ղեկավարությամբ խափանել է հացահատիկի գործարքը, որպեսզի միջուկ...
Գերմանիայի ԱԳ նախարարը խախտել է կանոնը, որի համար ինքն է պայքարել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը 2005 թվականից «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության անդամ է։ Այս կուսակ...
Պետք է մաքրվեն այդ խոչընդոտները․ Պեսկով
Կիևը ցանկության դեպքում կարող է վերացնել ռուսական կողմի հետ շփումների խոչընդոտները, եթե նա բանակցությունների պատրաստակամ...
Թրամփը Պենտագոնը կվերանվանի «Պատերազմի նախարարություն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաշտպանության նախարարությունը կվերանվանի Պատերազմի նախարարություն։ Այսպիսով նա կվերադարձնի գեր...