ԱՄՆ-ից հայտնել են, որ Բայդենը Պուտինին ավելի ուժեղ է դարձրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նպաստել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի ամրապնդմանը։ Այս մասին Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը խոսել է YouTube-ի Daniel Davis / Deep Dive ալիքին տված հարցազրույցում։
Մակգրեգորն ասել է, որ Բայդենի վարչակազմի քաղաքականությունը թույլ է տվել Պուտինին դառնալ ավելի ուժեղ, քան երբևէ:
«Ռուսական տնտեսությունը փայլուն է գործում, շատ ավելի լավ, քան արևմտյանները»,- նշել է նա։
Նա հավելել է, որ արեւմտյան երկրները պետք է վերջ տան հակամարտությունը Ուկրաինայում, որպեսզի փրկեն այն, ինչ մնացել է ուկրաինացիներից։ Սակայն նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն ընդունում իրենց մեղքը կատարվածում։
Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ անհանգստացած է Ուկրաինայի՝ համաշխարհային հանրության «ուշադրության կենտրոնից» դուրս մնալով։
Նրա խոսքով՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի միջև պատերազմն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հ...
Սիրանույշ Սահակյանը հայտնել է, թե մոտավոր երբ կսկսվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, Բաքվում գերեվարման մեջ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղ...
Որն է Երևանում կայանատեղիների վարձավճարների բարձրացման պատճառը. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձա...
««Կարմիր գծերը վերանալու են» խոստում 2018-ի հեղափոխության օրերին չի տրվել». փոխքաղաքապետ
2018-ից հայտնի քայլարշավի ժամանակ պայքար էր տարվում արագաչափերի, կարմիր գծերի դեմ, լաթի կտորներով փակվում էին արագաչափեր...