Կերգարաձգվի՞ արդյոք զինադադարը Գազայի հատվածում
Գազայի հատվածում մարդասիրական զինադադարը մոտ է երկու օրով երկարաձգմանը։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը:
«Պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը հայտարարել է, որ Եգիպտոսի և Կատարի ջանքերը մոտ են Գազայի հատվածում մարդասիրական զինադադարը ևս երկու օրով երկարացնելուն»,- ասվում է Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության հաղորդագրության մեջ։
Ռաշվանի խոսքով՝ այս երկու օրվա ընթացքում իսրայելական բանտերից 60 պաղեստինցի բանտարկյալների դիմաց կարող են ազատ արձակվել 20 իսրայելցի պատանդներ։
Նա հավելել է, որ նոյեմբերի 27-ին սպասվում է Գազայի հատվածից 11 իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ Ռաշվանը նաև ընդգծել է, որ բանակցություններ են տարվում 33 պաղեստինցիների ազատ արձակման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմական կաբինետը քննարկում է Գազայի հատվածում քառօրյա հրադադարի ավարտից հետո կրակի դադարեցման ռեժիմը երկարաձգելու հարցը։ Այս մասին հայտնում է Yedioth Ahronoth թերթը։
Հաղորդվում է, որ քննարկումները սկսվել են այն բանից հետո, ինչ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը զինադադարը երկարաձգելու պատրաստակամություն է հայտնել՝ ավելի շատ պատանդներ ազատ արձակելու դիմաց։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 22-ին ՀԱՄԱՍ-ը հայտնել էր Եգիպտոսի ու Կատարի միջնորդությամբ Իսրայելի հետ Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հաստատման շուրջ համաձայնության գալու մասին, որը ենթադրում էր անկլավում պահվող 50 պատանդի՝ մինչև 19 տարեկան երեխաների ու դեռահասների և կանանց, փուլային ազատ արձակում Իսրայելի կողմից բանտարկված 150 պաղեստինցի կանանց ու մինչև 19 տարեկան երեխաների ու դեռահասների ազատ արձակման դիմաց։
Քառօրյա հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 24-ին տեղական ժամանակով 07։00-ին (երևանյան ժամանակով՝ 09։00)։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել Ադրբեջանին աջակցել՝ որպես F-16 գործարքի պայման. Չելիք
Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող քննարկումները խաղաղության համաձայնագրի հանգեցնեն։ Ինչպես...
Քանի՞ ինքնաթիռ ունի Ադրբեջանը Եվլախի բազայում
Aerospace Intelligence կայքը, հղում անելով SkyFi արբանյակի լուսանկնարներին, հայտնում է, որ ադրբեջանական զինուժը Եվլախում...
Կատարի ԱԳՆ-ն հաստատել է` Գազայի հատվածում հրադադարը կերկարաձգվի
Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մ...
Իսրայելի բանակը հայտարարություն է արել
Իսրայելի պաշտպանության բանակը հրադադարի ավարտից անմիջապես հետո կվերսկսի ռազմական գործողությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շար...