Ռեկորդային ցուցանիշ․ Ուկրաինան՝ գիշերվա ընթացքում 75 կամիկաձե ԱԹՍ-ներով ՌԴ-ի հարձակման մասին
Ուկրաինայի ռազմաօդային նշել են ռեկորդային ցուցանիշ՝ մեկ գիշերվա ընթացքում 75 կամիկաձե անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է BBC ռուսական ծառայույությունը
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդել է, որ Ռուսաստանը շաբաթ գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա ռեկորդային թվով գրոհային անօդաչու սարքերով։ Նրանք պնդում են, որ «Շահեդ-131/136» տիպի մոտ 75 գրոհային անօդաչու թռչող սարքեր օգտագործվել են Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման համար, 71 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով։
BBC-ի փոխանցմամբ Ռուսական կողմը չի մեկնաբանել։
Հաղորդվում է, որ ռազմաօդային ուժերը չեն հստակեցրել, թե քանի անօդաչու թռչող սարք է խոցվել անմիջապես Կիևի վրա։ Հավելենք, որ քաղաքի ռազմական վարչակազմի խոսնակ Միխայիլ Շամանովի խոսքով, սա Կիևում անցած ամսվա ամենազանգվածային հարձակումն էր։ Քաղաքի վարչակազմը կարծում է, որ մայրաքաղաքի վրայով մոտ 50 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Հայտնի է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում օդային հարձակման նախազգուշացումը տևել է 6 ժամ 8 րոպե։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային և Կիևը դարձել է հարձակման հիմնական ուղղությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ «Ազատության» տ...
ՌԴ-ն համաձայն էր դադարեցնել պատերազմը․ ուկրաինացի պատգամավորը՝ առաջարկը մերժելու պատճառի մասին
2022 թվականի գարնանը Ռուսաստանը խոստացել էր ավարտել լայնամասշտաբ պատերազմն Ուկրաինայում, եթե Կիևը համաձայնի հրաժարվել ՆԱ...