Քանի երեխայի է պատրաստվում ազատ արձակել ՀԱՄԱՍ-ը․ ԶԼՄ
13 պատանդներից ութը, որոնց շաբաթ օրը պետք է ազատ արձակի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, երեխաներ են, գրում է իսրայելական Ynet պորտալը։
«ՀԱՄԱՍ-ը հենց երեկ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում ներկայացրել է իսրայելցի առևանգվածների ցուցակը, ովքեր այսօր պետք է ազատ արձակվեն գերությունից։ Ազատ արձակվելիք 13 հոգանոց ցուցակում ութը երեխաներ են։ Ենթադրվում է, որ ազատ արձակումը տեղի կունենա կեսօրից հետո»,- ասվում է հրապարակման մեջ։
Նոյեմբերի 24-ի առավոտյան ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։ Սպասվում է, որ այս ընթացքում 50 իսրայելցի պատանդներ կփոխանակվեն 150 պաղեստինցի գերիների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի հերթական վանդալիզմը․ աղբակույտի է վերածվել Շուշիի եկեղեցիներից մեկի պատմական շերտերը
Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանն ա...
Ամիրյանից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Մայրաքաղաքում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի...
ԴԱՀԿ-ի բռնագանձումը կտարածվի պարտապանի եկամուտների, հետո գույքի վրա. նախագիծ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Դատական ակտերի...
Արտագաղթի երևույթներ չկան. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան ՀՀ–ում։ Այս մասին Կառավարության...