ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ու ինչպես են պատասխանատվություն կրելու ՀՀ իշխանության նախկին տարբեր ներկայացուցիչներն ու օլիգարխները
Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը վարչապետից հետաքրքրվեց, թե երբ ու ինչպես են պատասխանատվություն կրելու ՀՀ իշխանության նախկին տարբեր ներկայացուցիչները, օլիգարխները, որոնք անցնում են քրեական մի շարք գործերով, բայց մինչ օրս նրանց նկատմամբ կայացված դատավճիռ չկա։ Նա հարցրեց՝ արդյոք այս մարդկանց դեպքում պատասխանատվություն կրելը ո՞րն է լինելու՝ մի քանի միլիոն կամ միլիարդ վճարել պետբյուջե և ազատվե՞լ բանտերից։
«Երկրում արդարադատությունը պետք է լինի ինստիտուտ, որի կայացման ուղղությամբ մենք վերջին տարիներին ահռելի գործ ենք արել։ Իշխանության ամենակարևոր հատկությունը պետք է լինի զսպվածությունը և ինքդ քեզ սահմանափակելու կարողությունը։ Երբ դու վարչապետ չես, կարող ես անել ցանկացած բան, որ արգելված չէ օրենքով։ Երբ դու վարչապետ ես կամ պաշտոնյա, ըստ մեր Սահմանադրության, դու կարող ես անել միայն այնպիսի բաներ, որոնց համար լիազորված ես օրենքով»,– ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։