ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ նիստին չմասնակցելով մեր դիրքորոշումն ենք արտահայտել․ Արման Եղոյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է ՀԱՊԿ-ի նիստին վարչապետի չմասնակցելու մասին հայտարարությանը:
«Ի՞նչ կա զարմանալու, որ ՀԱՊԿ նիստին Փաշինյանը չի մասնակցում, մեր դիրքորոշումն ենք արտահայտել։ Ձեր ասածն այն էր, օրինակ, տվյալ կառույցի մի քանի նիստին չես մասնակցում, պետք է դուրս գաս այդ կառույցից։ Դա՞ է ձեր տրամաբանությունը։ Այն խնդիրները, որոնք մենք մատնանշել ենք այդ կառույցի հետ կապված, ենթադրում է այս վարքագիծը։ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները միայն մերը չեն, մենք բարձրաձայնել ենք կառույցի հետ կապված խնդիրները»,- ասաց նա։
Նշենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն իր որոշմանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բավարար գումարներ կան․ Ֆինասնների նախարարը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման մասին
Ազգային ժողովի հերթական նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է արտացո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից կենտրոնում կարգելվի բեռնատարների երթևեկությունը․ որ մակնիշի մեքենաների մասին է խոսքը
Այսօրվանից՝ նոյեմբերի 13-ից Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում Խանջյան փողոցից մինչև Սարյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիա Զախարովան թող գնա 2 բաժակ ավել խմի ու քնի․ ՔՊ-ական պատգամավոր
Հայաստանի վրա այլևս հարձակում չի կարող լինել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն կարող է Ադրբեջանի հետ ՀՀ սուվերեն տարածքի վրա ագրեսիա իրականացնել․ Աղազարյան
Մոսկվան կարող է Ադրբեջանի հետ միասին զորքեր տեղադրել և ՀՀ սուվերեն տարածքի վրա ագրեսիա իրականացնել։ Այս մասին ԱԺ ՔՊ խմբա...