Փաշինյանը՝ Երևանում ասֆալտի որակի հետ կապված բողոքների մասին
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երևանի փողոցներում ասֆալտի որակի հետ կապված բողոքներին, ասաց․ «Միանշանակ կիսում եմ ձեր մտահոգություն և խնդիր եմ առաջադրել Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետին, որ պետք է շատ սկզբունքային լինել ասֆալտի որակի հարցերում»:
«Մի քանի այդպիսի բողոքներ եմ տեսել, նաև քաղաքապետարանի մեր գործընկերների հետ զրույցներ եմ ունեցել, քննարկել ենք այդ հարցը: Նրանց պարզաբանմամբ, խնդիրները կարող են լինել այն պարագայում, երբ իրականացվում է հրատապ ինչ-որ գործողություն: Օրինակ, շատ դեպքերում ջրագծերը, կոյուղագծերը, էլեկտրագծերը փոխարինելու, վթարները վերացնելու համար քանդվում է ասֆալտը, որն իրականացնում է ոչ թե Երևանի քաղաքապետարանը, այլ տարբեր այլ ընկերություններ: Երևանի քաղաքապետարանի գործընկերների դիտարկմամբ՝ որակի հետ կապված հիմնական խնդիրներն այս հատվածում են տեղի ունենում»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ եթե նույնիսկ քաղաքապետարանի կամ կառավարության ծրագրերում են անորակ աշխատանքներ պատահում, իրենք դրա համար չեն վճարում.«Պետք է երաշխիքներ ստեղծվեն, որ որակյալ աշխատանքի համար են միայն վճարում: Պետք է այդ որակը ստուգելու կոնկրետ չափանիշներ լինեն»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի հերթական վանդալիզմը․ աղբակույտի է վերածվել Շուշիի եկեղեցիներից մեկի պատմական շերտերը
Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանն ա...
ԴԱՀԿ-ի բռնագանձումը կտարածվի պարտապանի եկամուտների, հետո գույքի վրա. նախագիծ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Դատական ակտերի...
Ամիրյանից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Մայրաքաղաքում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի...
Արտագաղթի երևույթներ չկան. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան ՀՀ–ում։ Այս մասին Կառավարության...