Ովքե՞ր ուսման վճար չեն վճարի․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին և մանրամասներ է հայտնել ակադեմիական քաղաքի ծրագրից։


«Ակադեմիական քաղաքում պետք է լինեն բոլոր բուհերը, պետք է գոյություն ունենա մինչև 8 պետական բուհ, որոնք պետք է ֆինանսավորվեն պետբյուջեից»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ հիմա բուհերը մասամբ են պետությունից ֆինանսավորվում, և գումարներ հավաքագրվում են նաև վարձավճարներից։ 


«Հայաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողների էն մասի համար, որոնք պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, կրթությունը նրանց համար կլինի անվճար, և ուսման վարձ չեն վճարի»,-ասել է նա։


Նա խոսել է նաև բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների գործունեության ու միավորման հեռանկարի մասին. «Վարչապետը նաև հայտարարել է, որ եթե միջազգային ստանդարտներով լիցենզավորում իրականացվի, հայաստանյան ոչ մի բուհ չի համապատասխանի ստանդարտներին»։


Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին: Քաղաքացիները շուրջ 500 հարց են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա հայտարարեց, որ այդքանին չի կարող պատասխանել, բայց կոնկրետ խնդիրներ պարունակող հարցերը կուղղորդվեն համապատասխան գերատեսչություններին։

Քաղաքականություն