Ռազմական

Մերձավոր Արևելքում ինտենսիվ մարտերը կշարունակվեն առնվազն երկու ամիս. Իսրայելի ՊՆ ղեկավար

Gohar Vardanyan
Մերձավոր Արևելքում ինտենսիվ մարտերը կշարունակվեն առնվազն երկու ամիս. Իսրայելի ՊՆ ղեկավար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ՀԱՄԱՍ-ի հետ ժամանակավոր զինադադարն անվանել է կարճատև դադար, որից հետո կվերսկսվեն ինտենսիվ մարտերը, գրում են The Times of Israel-ը և Haaretz-ը։


«Սա կլինի կարճատև դադար, որից հետո կշարունակվեն ինտենսիվ մարտերը։ Սպասվում է, որ առնվազն երկու ամիս մարտեր կլինեն»,- իսրայելցի զինվորականների հետ հանդիպման ժամանակ նախարարի խոսքերն է մեջբերում Haaretz-ը։


Գալանտը նաև ընդգծել է, որ շարունակական մարտերն անհրաժեշտ են պատանդներին ազատելու համար, որոնց, ըստ իսրայելցի նախարարի, ՀԱՄԱՍ-ը չի ազատի, մինչև Իսրայելը ճնշում չգործադրի խմբավորման վրա:


Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 1200 մարդ։ Գրոհայինները պատանդ են վերցրել մոտ 240 իսրայելցիների և օտարերկրացիների։ Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի ռազմական գործողությունները Գազայի հատվածում չորս օրով կդադարեցվեն, և ՀԱՄԱՍ-ը կազատի 50 պատանդի՝ Իսրայելի բանտերում գտնվող 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Զինադադարը պետք է սկսվեր նոյեմբերի 23-ին, սակայն այն հետաձգվեց մինչև նոյեմբերի 24:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250