Հայաստանում ռուսական հեռուստաալիքների գործունեության դադարեցման հեռանկարի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանելով ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին, անդրադարձել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների գործունեության դադարեցման հեռանկարին։
Վարչապետի խոսքով՝ հայաստանյան պետական մարմիններն արձանագրել են որոշ խնդիրներ, որոնք խախտում են երկկողմ միջպետական պայմանագրերը.
«Հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները և առկա իրողությունները՝ ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի այս իրադրությունը քննարկենք ու հասկանանք՝ ինչպիսին պետք է լինեն ելքերը կամ հետևությունները։
Հույս ունեմ՝ այդ խորհրդակցությունները տեղի կունենան հնարավորինս արագ»,- ասել է նա։
Հավելենք, որ քաղաքացիները շուրջ 500 հարց են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա հայտարարել է, որ այդքանին չի կարող պատասխանել, բայց կոնկրետ խնդիրներ պարունակող հարցերը կուղղորդվեն համապատասխան գերատեսչություններին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի հերթական վանդալիզմը․ աղբակույտի է վերածվել Շուշիի եկեղեցիներից մեկի պատմական շերտերը
Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանն ա...
ԴԱՀԿ-ի բռնագանձումը կտարածվի պարտապանի եկամուտների, հետո գույքի վրա. նախագիծ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Դատական ակտերի...
Ամիրյանից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Մայրաքաղաքում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի...
Արտագաղթի երևույթներ չկան. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան ՀՀ–ում։ Այս մասին Կառավարության...