ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարիկ Կարապետյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտել է իր ելույթները
Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում։ Մեր հավաքականի կազմում
մրցահարթակ վերջինը նոյեմբերի 22-ին դուրս եկավ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Գարիկ
Կարապետյանը, որը հանդես եկավ մինչև 102 կգ քաշային կարգում։
Պոկում վարժությունում Գարիկը 175 կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը, իսկ հրում վարժությունում նույն արդյունքին հասավ՝ բարձրացնելով 203 կգ կշռող ծանրաձողը, ու հետևաբար՝ երկամարտի ոսկե մեդալը նվաճեց 378 կգ արդյունքով։
Այսպիսով, ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը աշխարհի
առաջնությունում նվաճեց ոսկե երեք մեդալ, իսկ հաշվի առնելով նաև առանձին վարժություններում
արդյունքները՝ մեր թիմն ունի 7 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ (աշխարհի չեմպիոն են
հռչակվել նաև Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ստյոպա Մկրտչյանը գերազանցել է Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի ռեկորդը
20-ամյա Ստյոպա Մկրտչյանի համար խորվաթների դեմ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն է եղել: Հայտնել է Հ...
Ուելսի հետ խաղում Հայաստանի հավաքականը ֆավորիտ չէ. Պետրակով
Ուելսի հետ խաղում Հայաստանի հավաքականը ֆավորիտ չէ։ Այս մասին այսօր նախախաղյան մամուլի ասուլի ժամանակ հայտարարեց Հայաստան...
Ովքեր են հավակնում ՀՖՖ նախագահի պաշտոնին
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա...