Ովքեր են հավակնում ՀՖՖ նախագահի պաշտոնին
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները:
Կայացել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում:
Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների, ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը՝ հաստատել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների հետևյալ պաշտոնական կազմը.
Մելիքբեկյան Արմեն Խաչատուրի («ՖԱ Անի» ՀԿ),
Օզբիլիզ Արաս Իհսանի («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ):
Նմանատիպ հոդվածներ
Ստյոպա Մկրտչյանը գերազանցել է Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի ռեկորդը
20-ամյա Ստյոպա Մկրտչյանի համար խորվաթների դեմ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն է եղել: Հայտնել է Հ...
Եթե ընտրություններն արդար լինեն, հուսով եմ ու վստահ եմ, որ հաղթելու եմ. Արաս Օզբիլիզ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված Արաս Օզբիլիզը վճռական է տրամադրված ընտրություններում։ «Պայք...
Ուելսի հետ խաղում Հայաստանի հավաքականը ֆավորիտ չէ. Պետրակով
Ուելսի հետ խաղում Հայաստանի հավաքականը ֆավորիտ չէ։ Այս մասին այսօր նախախաղյան մամուլի ասուլի ժամանակ հայտարարեց Հայաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարիկ Կարապետյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտել է իր ելույթները Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի առա...