Ուելսի հետ խաղում Հայաստանի հավաքականը ֆավորիտ չէ. Պետրակով
Ուելսի հետ խաղում Հայաստանի հավաքականը ֆավորիտ չէ։ Այս մասին
այսօր նախախաղյան մամուլի ասուլի ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի
գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Այս խաղը բացարձակ այլ կլինի առաջինի հետ համեմատ: Մեզ «բաց» խաղ չի սպասվում: Երկու թիմի նպատակն էլ վաղվա խաղում հաղթելն է»,-ասաց մարզիչը։ Պետրակովը նշեց, որ վաղը ակնկալում է ինքնանվիրված խաղ ու դրական արդյունք: «Այս խաղով ֆուտբոլիստները հնարավորություն ունեն մտնելու պատմության մեջ»,-ասաց Պետրակովը։
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանն էլ լրագրողների
հետ զրույցում ասաց, որ Ուելսի հավաքականը ծանր մրցակից է, բայց հավելեց, որ մարտական
է տրամադրված։
«Չեմ ստի` առաջին տնային խաղից առաջ հուզմունք կա: Սակայն ամբողջ
թիմը տրամադրված է հաղթական խաղի: Մեր առաջիկա երկու խաղերը երկու եզրափակիչներ են
մեզ համար: Պայքարելու ենք մինչև վերջին պահը: Մենք շանս ունենք հաղթահարելու խմբային
փուլի արգելքը և անելու ենք ամեն ինչ` դրական արդյունքի հասնելու համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին
տուրում Հայաստանի հավաքականը վաղը Երևանում կհանդիպի Ուելսի հավաքականի հետ։ Հանդիպումը
կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ստյոպա Մկրտչյանը գերազանցել է Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի ռեկորդը
20-ամյա Ստյոպա Մկրտչյանի համար խորվաթների դեմ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն է եղել: Հայտնել է Հ...
Ովքեր են հավակնում ՀՖՖ նախագահի պաշտոնին
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարիկ Կարապետյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտել է իր ելույթները Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի առա...
Եթե ընտրություններն արդար լինեն, հուսով եմ ու վստահ եմ, որ հաղթելու եմ. Արաս Օզբիլիզ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված Արաս Օզբիլիզը վճռական է տրամադրված ընտրություններում։ «Պայք...