ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հեքիաթային իրականություն. երեկոյան ժամերին կլուսավորվեն Գորիսի ժայռերը
«Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը»: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանը։
«Ժայռերի լուսավորության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները: Լուսանկարներում լուսավորվող ժայռերի նախնական տեսքն է: Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա տարբեր եղանակներին համահունչ:
Ծրագիրը Գորիսի գրավչությունը էլ ավելի բարձրացնելու նոր հնարավորություն է, որն իրականացվելու է Գորիսի համայնքապետարանի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ»,- նշված է համայնքապետարանի հաղորդագրությունում։
Համայնքապետարանը նաև լուսանկարներ է հրապարակել:




Նմանատիպ հոդվածներ
Արտագաղթի երևույթներ չկան. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան ՀՀ–ում։ Այս մասին Կառավարության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի հերթական վանդալիզմը․ աղբակույտի է վերածվել Շուշիի եկեղեցիներից մեկի պատմական շերտերը
Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանն ա...
Ամիրյանից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Մայրաքաղաքում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի...
ԴԱՀԿ-ի բռնագանձումը կտարածվի պարտապանի եկամուտների, հետո գույքի վրա. նախագիծ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Դատական ակտերի...