Ինչ իրավիճակ է Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհին
«Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից, որին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հավելենք, որ երեկվանից անցումը թույլատրված էր միայն մարդատար մեքենաների համար։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ երթևեկությունն իրականացվում է միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով, պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:
Նմանատիպ հոդվածներ
Արտագաղթի երևույթներ չկան. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան ՀՀ–ում։ Այս մասին Կառավարության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի հերթական վանդալիզմը․ աղբակույտի է վերածվել Շուշիի եկեղեցիներից մեկի պատմական շերտերը
Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանն ա...
ԴԱՀԿ-ի բռնագանձումը կտարածվի պարտապանի եկամուտների, հետո գույքի վրա. նախագիծ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Դատական ակտերի...
Ամիրյանից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Մայրաքաղաքում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի...