ՀԱՄԱՍ-ը լրացուցիչ պահանջներ է ներկայացնում պատանդների հետ գործարքի վերաբերյալ
ՀԱՄԱՍ-ը լրացուցիչ պահանջներ է ներկայացնում պատանդների հետ գործարքի վերաբերյալ: Այս մասին Երուսաղեմից հայտնում է BBC-ի թղթակիցը` հղում անելով իսրայելական կառավարությունում իր աղբյուրին:
Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ը լրացուցիչ պայմաններ է առաջադրել, որոնց համաձայն՝ համաձայնում է դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել 50 պատանդի՝ իսրայելական բանտերում պահվող 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։
«Գործարքը, որն ի սկզբանե ներառում է քառօրյա հրադադար և ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված 50 պատանդների ազատ արձակում, հայտարարվել է չորեքշաբթի։ Ենթադրվում էր, որ պայմանավորվածությունը կսկսվի իրագործվել այսօր առավոտյան։ Սակայն հինգշաբթի գիշերը հայտարարվեց, որ այս ժամկետը մեկ օրով հետաձգվելու է:
Այսօր ավելի վաղ և՛ Իսրայելը, և՛ միջազգային միջնորդները, այդ թվում՝ Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները, ասացին, որ հետաձգումը զուտ տեխնիկական բնույթ է կրում և կապված է լոգիստիկ հարցերը ուշադիր մշակելու անհրաժեշտության հետ»,-գրում է գործակալությունը։
Նշվում է, որ այս պահին պարզ չէ, թե ինչ նոր պահանջներ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ը: