«Թող մյուս քաղաքական ուժերը մտածեն». ՔՊ խմբակցության ղեկավարը` ավագանու նոր ընտրությունների մասին
«Մենք արդեն հայտարարել ենք, որ նոր ընտրություններից չենք վախենում»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն՝ արձագանքնելով լրագրողի՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այն տեսակետի մեջբերմանը, թե պետք է անցկացվի նոր ընտրություններ և ձևավորվի նոր իշխանություն։
«Թող մյուս քաղաքական ուժերը մտածեն, մենք նոր ընտրություններից չենք վախենում։ Եթե մենք որոշենք արտահերթ ընտրությունների տանել պրոցեսը, իրենք արդեն սկսելու են չուզել, ինչպես դա եղավ 2021 թվականին, տեսանք, թե ոնց եղավ»,- ասաց նա։
Գալջյանն անդրադարձավ նաև ավագանու նիստի երեկվա միջադեպին:
«Այո, մենք հետո քննարկում ունեցել ենք և արձանագրել ենք, որ մեզնից կախվածը պետք է անենք, որ բռնությունն ու հայհոյախոսությունը բացառենք։ Այսինքն՝ մենք մեր մասով երեկ բացառել ենք: Ինչպես գիտեք, բախում սկսվեց ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչի կողմից արված հայտարարություններից ու գործողություններից, մենք դրան արձագանքեցինք»:
Արմեն Գալջյանի խոսքով՝ եթե ընդդիմադիր խմբակցությունները շարունակեն նման գործելաոճը, դրանք վերացնելու ուղղությամբ կկիրառվեն անհրաժեշտ քաղաքական և իրավական միջոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...