Օզբիլիսը` ՀՖՖ նախագահի ընտրություններում հնարավոր մասնակցության մասին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
33-ամյա Օզբիլիսն այդ առիթով ասուլիս է հրավիրել, որի ժամանակ ասել է, որ կառաջադրվի ՀՖՖ նախագահի ընտրություններում:
«Ես միշտ ասել եմ, որ իմ կարիերայի ավարտից հետո անպայման պետք է օգնեմ հայկական ֆուտբոլին, կլինի դա որպես մարզիչ կամ մենեջեր։ Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում։ Ես մեծացել եմ արտասահմանում, ու իմ առաջնային նպատակն է փոխել հայկական ֆուտբոլում մտածելակերպը», - ասել է Օզբիլիսը։
Նշենք, որ Արազ Օզբիլիսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին՝ «Այաքս»-ի կազմում: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կուբան», Մոսկվայի «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալենկանո», Տիրասպոլի «Շերիֆ», «Վիլհելմ 2», Երևանի «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբներում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում մասնակցել 41 խաղի` դարձել 6 գոլի հեղինակ:
Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Զագրեբում են
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որա...
Հայաստանը սամբոյի ԱԱ-ում փոխչեմպիոն ունի
Արամ Աղաջանյանն Աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: Ավելի վաղ հայտնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիա- Արգենտինա ֆուտբոլային հանդիպմանը ոստիկանները մահակներով ծեծել են երկրպագուներին
Բրազիլիա – Արգենտինա հանդիպման մեկնարկը հետաձգվել է մարզադաշտում երկրպագուների և ոստիկանների միջև ծեծկռտուքի պատճառով։ Ա...
Նա գերազանց ֆուտբոլիստ է․ Գվարդիոլան՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական Մանչեսթր Սիթիի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Հենրիխ Մխիթար...