«Որսորդական փամփուշտներ են եղել, խառնել են». Վարդան Այվազյան
Որսորդական փամփուշտներ են եղել, խառնել են, ասում են՝ «մարտական
են»,- այս մասին MediaHub-ին ասել է Ազգային
ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով
դատախազության հաղորդագրությանն այն մասին,
որ իր տանն ապօրինի զինամթերք է հայտնաբերվել:
«Սա 2020 թ․ նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված ու վերջերս կարճված
գործի շրջանակներում առանձնացված մաս է։ Այդ զինամթերքը հենց այդ դեպքերից հետո իմ
տանը կատարված խուզարկության ժամանակ է հայտնաբերվել։ 2020 թվականին Արարատ Միրզոյանի
ծեծի հետ կապված գործով էր, էդ գործը կարճել են: Բայց խուզարկության արդյունքում
մի քանի հատ փամփուշտ են գտել տանը, որսորդական հրացանի, և ուղարկել են դատարան
էդ գործը»,- ասել է նա։
Նշենք, որ երեկ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Ազգային
ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին առնչվող
քրեական վարույթի վերաբերյալ, որը քննվում էր ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում։
Ըստ այդ հաղորդագրության՝ Վարդան Այվազյանն իր տանը ապօրինի զինամթերք
է պահել, որի վերաբերյալ հարուցված գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել
է դատարան։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք. ԱԺ փոխխոսնակ
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց: Վարչապետը նշեց, որ նորություն չէ,որ ՀՀ-ում էլէ...