Մասկը խոստացել է X-ի եկամուտների մի մասը ուղղել Իսրայելին և Գազային
Գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ X Corp-ի բոլոր եկամուտները, որոնք ստացվում են Գազայի հատվածում պատերազմի հետ կապված բովանդակությունից, կուղղվեն իսրայելական հիվանդանոցներին և անկլավում աշխատող միջազգային մարդասիրական կազմակերպություններին:
«X Corporation»-ը Գազայի պատերազմի հետ կապված գովազդից և բաժանորդագրություններից ստացված բոլոր եկամուտները կնվիրաբերի Իսրայելի հիվանդանոցներին և Գազայի Կարմիր Խաչին/Կիսալուսնին», - գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
Անցյալ շաբաթ ամերիկյան վարչակազմի մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը Իլոն Մասկի հայտարարություններում հակասեմականություն էր գտել։ Այս մասին գրել են նաև ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ The New York Times-ը։
Դրանից հետո Warner Bros., IBM, Apple, Lionsgate, Paramount Global ընկերությունները, որոնք հայտարարեցին կատարվածի անթույլատրելիության մասին, դադարեցրին գովազդը X սոցիալական ցանցում։ Ինքը՝ Իլոն Մասկը, հայտարարել է, որ իր հայտարարությունը վերցված է սոցցանցում արված գրառման համատեքստից, և իմաստը միտումնավոր աղավաղված է:
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Այսօր Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է m...
Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ա...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես...