Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Այսօր Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ: Համապատասխան տեղեկատվությունը հայտնել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը:
Ալեյնիկը հատկապես կարևորել է այսօր հաստատված և ստորագրված 2 փաստաթուղթ. «Առաջինը ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունն է եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ, ինչը առանձնահատուկ նշանակություն ունի ներկա ռազմաքաղաքական իրավիճակում: Երկրորդ փաստաթուղթը ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱՊԿ խորհրդի համատեղ որոշումն է ՀԱՊԿ անդամ երկրների լրացուցիչ միջոցառումների ցանկի վերաբերյալ, որոնք ուղղված են ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության ապահովմանը։ Այս հարցը մեծ նշանակություն է ձեռք բերում վիրտուալ տարածքում աճող մարտահրավերների ու սպառնալիքների համատեքստում»:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրներից ժամանած հարյու...