ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապարանում, Արթիկում, Մարալիկում ձյուն է տեղում
Այսօր ձյուն է տեղացել ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև, ինչպես կանխատեսում էին օդերևութաբանները, Հանրապետության որոշ շրջաններում: Սոցցանցերում օգտատերերը կիսվում են տեսանյութերով, որոնցում երևում են այսօր Ապարանում, Արթիկում և Մարալիկում տեղացած ձյան տեսքով տեղումները:
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսակադրեր էր հրապարակել Աշոցքից:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ ժամը 19:50-ի դրությամբ, Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սևանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: