Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին ձյունը՝ Երևանում

Gohar Vardanyan 2,422 դիտում

Առաջին ձյունն է տեղացել մայրաքաղաք Երևանում: Սոցցանցերում օգտատերերը կիսվում են տեսանյութերով: 


Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 19:50-ի դրությամբ, Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սևանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

 

Նշվում է, որ Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250