Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ֆինլանդիային. հայտնի է պատճառը
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ֆինլանդիային՝ կապված ամենաակտիվ օգտագործվող սահմանային անցակետերը փակելու որոշման հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ զրույց է տեղի ունեցել Ֆինլանդիայի դեսպանի հետ։
«Նոյեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ-ն զրույց է ունեցել Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Անտի Հելանտերեյի հետ, ռուսական կողմը բողոքել է՝ կապված Ֆինլանդիայի իշխանությունների կողմից ռուս-ֆիննական պետական սահմանի ամենաակտիվ օգտագործվող սահմանային անցակետերը փակելու որոշման հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Ռուսական կողմից ասում են, որ սահմանային անցակետը փակելու Ֆինլանդիայի ընդունած որոշումը սադրիչ է և ակնհայտորեն համահունչ է հարաբերությունների հետագա սրման փորձերին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք, որ Ֆինլանդիան մտադիր է նոյեմբերի 22-ի գիշերը փակել Ռուսաստանի հետ սահմանի վերջին չորս անցակետերը Նշվոմ էր որ պատճառը՝ մուտքի փաստաթղթեր չունեցող մարդկանց հոսքն է:
Նմանատիպ հոդվածներ
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...