ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում Ուելսի հետ խաղից առաջ ձերբակալվել է 32 բրիտանացի ֆուտբոլասեր. BBC
Բրիտանական ֆուտբոլի հավաքականի 32 ուելսցի ֆուտբոլասեր ձերբակալվել են այսօր Երևանում կայացած Եվրոպայի 2024 թվականի առաջնության (Եվրո 2024) ընտրական խաղից առաջ։ Այս մասին հայտնում է BBC–ն:
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW) հաստատել է ձերբակալությունների մասին տեղեկությունը. «FAW-ն տեղյակ է Երևանում մեր երկրպագուների հետ կապված իրավիճակի մասին: Քննարկումների մեջ ենք ոստիկանության և Ֆուտբոլի աջակիցների ասոցացիայի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Երեքս անցյալ գիշեր ոտքով վերադառնում էինք հյուրանոց, և ոստիկանական մեքենաները քշեցին ուղիղ դեպի մեզ, նստեցրին իրենց մեքենաները, ձերբակալեցին և պահեցին կալանքի տակ մինչև այսօր՝ 15:30 », - ասել է երկրպագուներից մեկը: Նրանց խոսքով՝ ոստիկանությունում իրենց վատ են վերաբերվել՝ չի եղել ո՛չ ջուր, ո՛չ տեսախցիկ:
«Բացատրություն չկա, թե ինչու են մեզ ձերբակալել, մենք անընդհատ հարցեր էինք տալիս, բայց պատասխաններ չէինք ստանում։ Մենք ընդհանրապես չենք քնել և զայրացած ենք»,– պատմել է երկրպագուն։
Նշվում է, որ խորհրդակցությունները շարունակվում են նաև արտաքին գործերի նախարարության միջոցով։ Ըստ բրիտանական ԶԼՄ–ի՝ այս պահին Երևանում է բրիտանական ֆուտբոլի հավաքականի մոտ 1200 երկրպագու:
«Ես լսել եմ, որ նրանք պնդում են, թե ուելսցի երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց մենք ակնհայտորեն ոչինչ չգիտենք դրա մասին, և ես կասկածում եմ, որ դա տեղի է ունեցել, բայց դա է պատճառը, որ նրանք մեզ ասում են»,– ասել է ուելսցի ֆուտբոլասերը:
Ենթադրվում է, որ շատերը ձերբակալվել են ուրբաթ օրը, ոմանք ազատ են արձակվել շաբաթ՝ ժամը 15:00-ին, խաղի մեկնարկից առաջ: Ըստ բրիտանացի ֆուտբոլասերների՝ մոտ 25 երկրպագուի կանգնեցրել են պատի տակ, լուսանկարել և ծիծաղել: Երկրպագուներից մեկը պատմել է, որ ոստիկանական մեքենայում իրավապահները բռունցքով հարվածել են իր դեմքին: