Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հերքում են հրադադարի մասին լուրերը
Երկուշաբթի հրադադարի մասին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության և մի շարք պատանդների ազատ արձակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
«Այս պահին ոչինչ չկա», - լրատվամիջոցին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:
Իր հերթին, ՀԱՄԱՍ-ի ավագ անդամ Իզզաթ ալ-Ռիշեկն ասել է. «Ոչ մի ճշմարտություն չկա նրանում, ինչ հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրները, կապված այսօր սկսվող փոխանակման գործարքի հետ»:
Պաղեստինցի զրուցակիցները և Haaretz-ի եգիպտական աղբյուրը նույնպես նշել են, որ ներկայումս հրադադարի կամ գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնություն չկա։
Ավելի վաղ Հորդանանի «Ալ-Ղադ» թերթը, հղում անելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրին, հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնգօրյա հրադադարի շուրջ, որը կսկսվի երկուշաբթի ժամը 11:00-ին։ Համաձայնագրի շրջանակներում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 50 պատանդներ, իբր, ազատ կարձակվեն Իսրայելի բանտերում գտնվող 50 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն հաստատել է Միացյալ խաղաղապահ ուժերի հրամանատարության նոր կառուցվածքը. Հայաստանը նիստերին չի մասնակցել
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները հավանություն են տվել ասոցիացիայի արագ արձագանքման հավաք...
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին
Վաշինգտոնը որոշել է Կիևին ռազմական օգնության ևս մեկ փաթեթ տրամադրել: Այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգո...
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը կորցրել է կապը պատանդների պաշտպանությամբ զբաղվող խմբերի հետ. ներկայացուցիչ
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը կորցրել է կապը պատանդների պաշտպանության համար պատասխանատու մի շարք խմբավորումների հետ, նրանց ճակատա...
Առնվազն 200 մարդ է զոհվել Գազայում գտնվող դպրոցի վրա ՑԱԽԱԼ–ի հարձակման հետևանքով. Al Arabiya
Իսրայելի պաշտպանության բանակը հերթական հարվածն է հասցրել Գազայի հատվածին՝ այս անգամ թիրախավորելով Մերձավոր Արևելքում Պաղ...